«Այս շոգը պարզապես փորձն է». ԱՀԿ-ն զգուշացնում է Եվրոպային կլիմայական նոր իրականության մասին
Աշխարհում
16:41 30/06/2026
Աշխարհ

«Այս շոգը պարզապես փորձն է». ԱՀԿ-ն զգուշացնում է Եվրոպային կլիմայական նոր իրականության մասին

Հունիսին Եվրոպան պատած ռեկորդային ջերմային ալիքը կլիմայական նոր իրականության ևս մեկ ապացույց է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, ծայրահեղ ջերմաստիճանը դադարել է բացառություն լինելուց և վերածվում է կրկնվող ճգնաժամի։

Եվրանյուզի հաղորդմամբ, հունիսը Եվրոպայում գրանցված ամենատաք ամիսներից մեկն էր, որտեղ ջերմաստիճանը մի քանի երկրներում հասել է ռեկորդային բարձրակետերի և հանգեցրել նաև բարձր ջերմաստիճանի պատճառով մահացությունների աճի։

Եվ սա միայն սկիզբն է։ ԱՀԿ-ն զգուշացնում է, որ իրավիճակը միայն կվատանա։

«Այս ջերմային ալիքը պարզապես փորձ է», - ասել էԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն, դոկտոր Հանս Հենրի Կլյուգեն։

Նրա խոսքով, Եվրոպան տաքանում է համաշխարհային միջին ցուցանիշից երկու անգամ ավելի արագ, և ջերմային ալիքներն այլևս բացառություն չեն, կրկնվող ճգնաժամեր են, որոնք դառնում են ավելի հաճախակի, ինտենսիվ և երկարատև։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Այս շոգը պարզապես փորձն է». ԱՀԿ-ն զգուշացնում է Եվրոպային կլիմայական նոր իրականության մասին