Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցը Հայաստան շատ կարևոր իրադարձությանն էր նվիրված. Փաշինյան
Քաղաքական
16:36 02/07/2026
Հայաստան

Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցը Հայաստան շատ կարևոր իրադարձությանն էր նվիրված. Փաշինյան

«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցը Հայաստան շատ կարևոր իրադարձությանն էր նվիրված, քանի որ Եվրոպական միության հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար  առևտրային միջոցներ կիրառելու մասին»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

Ըստ նրա, սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն, կներկրվեն առանց մաքսատուրքի, այսինքն ազատ առևտրի ռեժիմով։ 

Փաշինյանը  նշեց, որ մինչև որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը, որոշակի ժամանակ կտևի, անդամ երկրները պետք է այս ընթացքում որոշումներ կայացանեն, Եվրապական խորհրդարանը պետք է համապատասխան բանաձև ընդունի, ինչը որոշակի ժամանակ կտանի։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder