Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում հարյուրավոր մարդիկ սկսել են պայքարել օդորակիչներ ձեռք բերելու համար՝ այս շաբաթվանից սպասվող նոր շոգի ալիքի պատճառով։
Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Փարիզի բնակիչները վիճում և քաշքշվում Lidl սուպերմարկետում՝ օդորակիչ գնելու համար։ Հաղորդվում է, որ հուլիսի 2-ի գիշերը շուրջ 400 մարդ հերթ է կանգնել խանութի դիմաց՝ բացվելուց առաջ։
Քաշքշուկները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ֆրանսիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել էր 44°C-ի, իսկ երկուշաբթիից՝ այսօրվանից կրկին ուժեղ շոգ է սպասվում։
Ըստ տեղեկությունների՝ գնորդներից մեկը, օդորակիչ ձեռք բերելու փորձի ընթացքում, օգտագործել է պղպեղային սփրեյ՝ վնասելով ութ մարդու, այդ թվում՝ 12-ամյա երեխայի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները այն բանից հետո, երբ գնորդները սկսել են հրմշտել միմյանց, ընկնել հատակին ու խուճապ առաջացնել խանութում։
Lidl-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «ափսոսում է իր խանութներում տեղի ունեցած միջադեպերի համար»։