«Ես հրաժեշտ չեմ տալիս, ես ասում եմ ցտեսություն». Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից» «Ալ Ահլի» տեղափոխվելու մասին
Աշխարհում
16:41 07/07/2026
Աշխարհ

«Ես հրաժեշտ չեմ տալիս, ես ասում եմ ցտեսություն». Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից» «Ալ Ահլի» տեղափոխվելու մասին

Հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դիմել է «Կրասնոդարի» երկրպագուներին և ղեկավարությանը «Ալ Ահլի» տեղափոխվելու լուրից հետո։ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է Սպերցյանի ակումբին հրաժեշտ տալու տեսանյութը։

«Բարև բոլորին։ Ես եմ՝ ձեր Էդիկ Սպերցյանը։ Եվ եկել է ցտեսություն ասելու ժամանակը։ Առջևում՝ իմ կարիերայի նոր փուլն է։ Սա ինձ հետ էլ պատահեց։ Ես պատրաստ էի դրան, բայց չեմ կարող ասել, որ միշտ մտածել եմ դրա մասին։ Այնպես որ, հիմա մի փոքր դժվար է ինձ համար, մի փոքր տխուր, բայց ներքուստ ես սա էի ուզում։ Ես այնտեղ եմ գնում, նախևառաջ, որպեսզի ցույց տամ, թե որտեղից եմ եկել և որտեղ եմ մեծացել։

Հատուկ շնորհակալություն ակումբի ղեկավարությանը, որը հավատաց ինձ, աջակցեց ինձ և միշտ իմ կողքին էր մինչև այսօր։ Մենք այս որոշումը միասին կայացրինք, և դրա համար ես խորապես շնորհակալ եմ։ Ես հրաժեշտ չեմ տալիս, այլ ասում եմ «ցտեսություն»։  Ես սիրում եմ ձեզ բոլորիդ և գրկում եմ ձեզ», - ասել է մարզիկը։

«Ընկերներ, ես հրաժեշտ չեմ տալիս, այլ ասում եմ ցտեսություն։ Սա այն օրն է, որը հավերժ կմնա իմ սրտում՝ հրաժեշտ տալով թիմին, ակումբի անձնակազմին և այն վայրին, որը երկար տարիներ իմ երկրորդ տունն էր։ Այսօրվանից ես «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի խաղացող եմ», - գրել է Սպերցյանը իր Telegram ալիքում։

Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Սա նրա առաջին տեղափոխությունն է այլ ակումբ։

«Կրասնոդարի» կազմում խաղացել է 2018 թվականից՝ 2024/25 մրցաշրջանում նվաճելով Ռուսաստանի առաջնությունը։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 խաղ՝ խփելով 13 գոլ և կատարելով 16 գոլային փոխանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder