Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով Լուվրի թանգարանը մի քանի օրով կրճատելու է իր աշխատանքային ժամերը։ Այս մասին հայտարարվել է թանգարանի X սոցիալական ցանցի էջում։
«Ուժեղ շոգի պատճառով Լուվրի թանգարանը բացառիկ ձևով փոխում է իր աշխատանքային ժամերը և կփակվի ժամը 16:00-ին՝ հուլիսի 10-13-ը ներառյալ», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Թանգարանը սովորաբար փակվում է ժամը 18:00-ին։
Նշվում է, որ Լուվրի կողմից կառավարվող Էժեն Դելակրուայի թանգարանը նույնպես որոշ ժամանակով կգործի նոր գրաֆիկով։
Հունիսի վերջից Եվրոպայում աննախադեպ շոգեր են։