ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքն ինձ համար նորություն չէր, եկեղեցու դեմ պայքարը եռաշերտ է, այն կվերսկսվի աշնանը. Սուրենյանց
Քաղաքական
17:59 09/07/2026
Հայաստան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքն ինձ համար նորություն չէր, եկեղեցու դեմ պայքարը եռաշերտ է, այն կվերսկսվի աշնանը. Սուրենյանց

«ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝  Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելու գործին աջակցելու վերաբերյալ  բացահայտում է ոչ միայն թուրք պաշտոնյաների վերաբերմունքը մեր եկեղեցու նկատմամբ, այլև ես մի քիչ ավելի մեծ համարձակություն կունեամ և կասեմ գլոբալիստական արևմտյան շրջանակների, եթե ի նկատի ունենանք այդ մարդու զբաղեցրած պաշտոնը»։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Սա ինձ համար նորություն չէր, այո, այդ մարդը զանգն ընդունել է որպես Նիկոլ Փաշինյանի զանգ։ Եթե նա ցանկություն չունենար կամ պատշաճ պահեր իրեն և չարձագանքեր, մենք կհամարեինք, որ իսկապես ԵԱՀԿն ու այլ կառույցները բարձրության վրա են ու չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Բայց մենք տեսանք, մեղմ ասած, թեման իրենց ծանոթ է և իրենք, ըստ էության, պատրաստ են աջակցել, երբ նման խնդրով իրենց դիմել են»,-ասաց Սուրենյանցը։

Նա ընդգծեց՝ տևական ժամանակ ինքը հայտարարել է, որ եկեղեցու դեմ պայքարը եռաշերտ է։

«Այդտեղ իր շահերն ունի Նիկոլ Փաշինյանը, քանի որ երկրի ներսում դիմադրության օջախ է թուլացնում, այսինքն սեփական իշխանության պահպանման տեսակետից դա շատ կարևոր է, ինչպես թիրախավորում է խոշոր կապիտալին։ Երկրորդ, այդտեղ իրենց շահերն ունեն Ադրբեջանն ու Թուրքիան, քանի որ եկեղեցին ազգային դիմադրության առանցքներից մեկն է, այդտեղ իրենց շահերն ունեն արևմտյան գլոբբալիստական շրջանակները, քանի որ իրենք Մերձավոր Արևելքում հայկական գործոնի թուլացման խնդիր ունեն»,-մանրամասնեց քաղաքագետը։

Կարելի՞ է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այդ հայտարարությունը որակել որպես վկայություն այն հայտարարությունների, որ Հայաստանում իրականացվում է արտաքին ուժերի կողմից կառավարում։

Այս ու այլ հարցերի պատասխանները՝ ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder