Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքները չեն կասեցվել. Իվետա Տոնոյան
Հասարակություն
17:46 14/07/2026
Հայաստան

Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքները չեն կասեցվել. Իվետա Տոնոյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել է տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը դադարեցվել է։

«Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքները շարունակվում են բնականոն ընթացքով և չեն կասեցվել: Քանի որ «Մուլտի Սթուն» ընկերությունը չի աշխատում և քարի մատակարարումն այդ ընկերությունն է իրականացնում, դրա հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, բայց գլոբալ շինարարությունը դադարեցված չէ»,-Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանել է Տոնոյանը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե շուրջ մեկ շաբաթ է՝ շինարարությունը կանգ է առել, քանի որ արձանի կառուցման համար օգտագործվող տրավերտինը մատակարարող «Մուլտի Սթուն» ընկերությունը չի գործում՝ քննչական մարմնի կողմից կիրառված սահմանափակումների պատճառով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքները չեն կասեցվել. Իվետա Տոնոյան