Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
90-ականներին ո՞վ էր կարոտում։ Աչքներդ լույս, վերադարձել ենք, ավելի ափգրեյդ եղած տարբերակով։ Ու եթե 90-ականներին ու 2000-ականների սկզբին կային որոշակի բարոյական արգելակներ ու չգրված օրենքներ, հիմա դրանք էլ չկան։ Հիմա ընդհանրապես կարծես թե լավի ու վատի ընկալում չկա, ու գնալով ավելի խորն ենք ընկղմվում համատարած քաոսի մեջ։
Ի՞նչ ունենք։ Օրը ցերեկով Վաղարշյան փողոցում մարդիկ իրարից հաշվեհարդար են տեսնում, մեկը կրակում է, մյուսը վրաերթի է ենթարկում կրակողին, հետո մի քանի հոգով կրակողին ծեծում են։ Ու ընդհանրապես կարևոր չէ՝ ով ու ինչի համար էր կրակում կամ ծեծում։ Բարի գալուստ նիկոլի Հայաստան, տոտալ ամենաթողության ու բեսպրեդելի ժամանակաշրջան, որտեղ յուրաքանչյուրը տառապում է սեփական անպատժելիության զգացումով։