Իրանը պնդում է, որ Հորդանանի ավիբազայում ոչնչացրել է ամերիկյան կործանիչներ
Քաղաքական
15:02 18/07/2026
Տարածաշրջան

Իրանը պնդում է, որ Հորդանանի ավիբազայում ոչնչացրել է ամերիկյան կործանիչներ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տվյալներով, իրանական բանակը ոչնչացրել է առնվազն երկու ամերիկյան կործանիչ Հորդանանի ավիաբազայում։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

«Այսօր առավոտյան, ի պատասխան ամերիկյան թշնամու կողմից երեկվա վայրագությունների, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը սկսել են «Նասր-2» գործողության 20-րդ ալիքը և իրականացրել են Հորդանանի ամերիկյան «Ալ-Ազրաք» ավիաբազայի կործանիչ ինքնաթիռների և կայանատեղիի վրա ավերիչ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառումը՝ ամբողջությամբ ոչնչացնելով առնվազն երկու կործանիչ և երեք այլ ամերիկյան ինքնաթիռ», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդել է, որ հարձակումները Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն էին։ Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան բազաներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder