Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփը Իրանում ԱՄՆ-ի կորուստները համեմատել է Աֆղանստանի և Վիետնամի հետ
Հորդանանում իրանական հարվածի հետևանքով երկու ամերիկացի զինծառայողների մահից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշեց, որ Միացյալ Նահանգները Իսլամական Հանրապետության հետ հակամարտությունում զգալիորեն ավելի քիչ կորուստներ է կրում, քան Վիետնամի կամ Աֆղանստանի պատերազմներում։
«Դուք երբևէ հարցրե՞լ եք, թե քանի մարդ է մահացել Վիետնամում։ Դուք երբևէ հարցրե՞լ եք, թե քանի մարդ է մահացել Աֆղանստանում մեկ օրում», - ասել է նա New York Post-ին տված հարցազրույցում։
«Ցավալի է, բայց այս դեպքում նրանք մահացել են, քանի որ չէին ուզում, որ Իրանը միջուկային զենք ունենա, և չէին ուզում, որ Մերձավոր Արևելքը ոչնչացվի»,- հավելել է Թրամփը՝ վստահեցնելով, որ մտադիր է կապ հաստատել երկու մահացած ամերիկացի զինծառայողների ընտանիքների հետ։
Ամերիկացի առաջնորդը մեկնաբանել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության նախկինում հրապարակված հայտարարությունը։ Այնտեղ նշվում էր, որ Հորդանանում գտնվող երկու ամերիկացի զինծառայող զոհվել է բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով իրանական հարձակումը հետ մղելիս։ Մեկը անհետ կորած է, չորսը հոսպիտալացվել են, իսկ մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել։
Associated Press-ի գնահատականներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել է 16 ամերիկացի զինծառայող, իսկ վիրավորվել՝ ավելի քան 450-ը։ Վիետնամում զոհվել է ավելի քան 58,000 ամերիկացի, իսկ Աֆղանստանում՝ ավելի քան 2,400։