Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանի կենտրոնական մասում գտնվող արդյունաբերական օբյեկտը հարձակման է ենթարկվել Միացյալ Նահանգների կողմից. զոհեր չկան, ասել է Մարկազի նահանգի փոխնահանգապետ Հասան Ղամարին։
«Մի քանի րոպե առաջ հարձակման է ենթարկվել Խոմեյնի շրջանում (Մարկազի նահանգում - խմբ.) գտնվող արդյունաբերական օբյեկտը։ Ամերիկա-սիոնիստական հարձակումը մարդկային զոհերի չի հանգեցրել», -ISNA լրատվական գործակալությանը հայտնել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ մասնագետները գնահատում են օբյեկտին հասցված հնարավոր վնասի չափը։ Ղամարին չի նշել կոնկրետ օբյեկտը։