Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շեյխի մոտ խնջույքից հետո մոդելին գտել են կոտրված ձեռքերով, ոտքերով և ողնաշարով
Դուբայում ութ օր անհետ կորած համարվող մոդել Մարիա Կովալչուկին գտել են ողնաշարի և վերջույթների կոտրվածքով ՝ շեյխերի հետ խնջույքից հետո, որտեղ աղջիկը նշել է իր 20-ամյակը։ Այս մասին գրում է Life-ը՝ հղում անելով SHOT Telegram ալիքին։
Երբ նրան հայտնաբերել են, Մարիան ընկած էր եղել ճանապարհի եզրին։ Նա այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և արդեն չորս վիրահատության է ենթարկվել։ Նա չի կարող շարժվել, բայց կարողանում է շարժել շուրթերը։
Տուժածը մարտի 9-ին նշել է ծննդյան տարեդարձը, իսկ մարտի 10-ին զանգահարել է մորը և, վերջինիս խոսքով, շփոթված ձայնով հայտարարել է, որ մտադիր է գնալ հյուրանոց՝ համդիպելու իրեն հրավիրած անծանոթներին։ Դրանից հետո աղջիկը ութ օր կապի դուրս չէր եկել։ Մոդելի ծնողները վախենում են, որ այս ամբողջ ընթացքում նրան բռնաբարել են։