Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թագուհի Թովմասյան. Գյումրիում ձերբակալությունների հրահանգն իջեցրել է Նիկոլ Փաշինյանը
Գյումրիում քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների գրասենյակներում խուզարկությունների, դրանց հետևած ձերբակալությունների հրահանգը, ըստ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի, իջեցրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին ԱԺ-ում ունեցած հայտնի ելույթից հետո։
«Ամբիոնի մոտ ելույթից հետո հրահանգ իջեցվեց իրավապահ մարմիններին։ Անհնար է պատկերացնել, որ նման ելույթին չհետևեին նման ռեպրեսիաներ։ Այն, ինչ տեղի է ունենում Մարտուն Գրիգորյանի հետ, ակնհայտորեն ցույց է տալիս, որ իշխանություններն անհանգստացած են Գյումրու ընտրությունների արդյունքներով, և Մարտուն Գրիգորյանի դեմ իրականացված այս ընտանեկան այս արշավը ոչ այլ ինչ է, քան ուղիղ քաղաքական հրահանգ, որպեսզի ջլատեն նրա ուժերը հաղթանակին հասնելը խանգարելու համար»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողներին ասաց ԱԺ անկախ պատգամավորը։
Նշենք, որ այս պահին դատարանի տարբեր դատավորներ քննում են «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հոր և որդու նկատմամբ վարչական վերահսկողություն սահմանելու վերաբերյալ քննչական մարմնի միջնորդությունները։
Ի աջակցություն Գրիգորյանի՝ դատարանի բակում են «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ, գյումրեցիներ։