Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։
«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Ապրելու երկիր» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք («Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը։
«Եվրադաշինք»-ը («Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը։
«Մեր քաղաքը» դաշինքը («Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը։
«Իմ հզոր համայնք» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Ռուբեն Մխիթարյանը։
Գյումրի համայնքում ձևավորվել է 82 տեղամաս։
Մարտի 22-ին ՆԳՆ հրապարակած տվյալների համաձայն, այստեղ ընտրելու իրավունք ունի 111. 236 մարդ։