Նախնական հաշվարկով՝ Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ
Քաղաքական
03:25 31/03/2025
Հայաստան

Նախնական հաշվարկով՝ Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ

Գյումրում բոլոր տեղամասերում ավարտվել է ձայների հաշվարկ։ Ըստ «ՀԱյաքվե» դիտորդական առաքելության, ոչ պաշտոնական տվյալների, ստացվել է հետևյալ պատկերը. 

Շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի տոկոսները բաշխվելու են համամասնորեն հաղթահարած ուժերի միջև։ 

Անցողիկ շեմը կուսակցության դեպքում` 4%, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6% է։

Ըստ նախնական հաշվարկի, կրկին ոչ պաշտոնական տվյալներով,  Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ

«Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 14 մանդատ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ 

«Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

«Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան - 2 մանդատ

Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի տոկոսները բաշխելուց հետո կարող է փոխվել նաև մանդատների թիվը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder