Եմենի նավահանգստին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի
Քաղաքական
18:15 18/04/2025
Աշխարհ

Եմենի նավահանգստին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի

Եմենի արևմտյան Ռաս Իսա նավթային նավահանգստի վրա ԱՄՆ օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը, հայտնում է Անսար Ալլահի (Հութի) կառավարության առողջապահության նախարարությունը սոցցանցերում։

«Նախնական տվյալներով՝ Ռաս Իսա նավթային օբյեկտի վրա ԱՄՆ-ի ագրեսիայի հետևանքով զոհվածների թիվը հասել է 74-ի, 171-ը՝ վիրավորվել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,  ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հութիները հայտարարել էին, որ ԱՄՆ կործանիչները ուրբաթ գիշեր ավելի քան 14 հարված են հասցրել Հոդեյդա նահանգի նավթային նավահանգստին, որոնց հետևանքով զոհվել են հիմնականում նրա աշխատողներն ու փոստի աշխատակիցները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder