Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանը Խաչատուրյանին հետմահու մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնnւթյnւն գործադրելու մեջ
Մոսկվայի Բուտիրսկի դատարանը հրապարակել է Միխայիլ Խաչատուրյանի քրեական գործով վերջնական որոշումը՝ նրան հետմահու մեղավոր ճանաչելով դուստրերի նկատմամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու և սեռական բռնության մեջ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Խաչատուրյանի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է նրա մահվան պատճառով։
«Դատարանը որոշել է Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր ճանաչել բոլոր կետերով, նրա նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է կարճվի մահվան պատճառով»,- ասված է վճռում։
Դատարանի որոշման հրապարակման ժամանակ, բացի պաշտպանական կողմից, նիստերի դահլիճում ներկա էին Խաչատուրյանի երկու դուստրերը։
Ավելի վաղ պետական մեղադրող կողմը Բուտիրսկի դատարանին խնդրել էր ապացուցված ճանաչել Խաչատուրյանի մեղքը և դադարեցնել նրա մահվան կապակցությամբ քրեական հետապնդումը։ Պետական մեղադրող գործը վերահսկող մարմնին վերադարձնելու հիմքեր չի տեսել։ Տուժող կողմի պաշտպանությունը պաշտպանել է դատախազի դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ Խաչատուրյան երեք քույրերը ձերբակալվել են 2018 թվականին այն բանից հետո, երբ նրանց մոսկովյան բնակարանում հայտնաբերվել էր հոր դին։ Ըստ քննիչների, երեք դուստրեր դանակով և մուրճով հարձակվել են Խաչատուրյանի վրա և սպանել նրան։ Աղջիկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Նրանք կալանավորել էին, իսկ ավելի ուշ խափանման միջոցը փոխարինվել էր որոշակի գործողությունների արգելքով։ Աղջիկների պաշտպանական կողմի համաձայն, հայրը մի քանի տարի շարունակ հետապնդել և բռնաբարել է իր դուստրերին, ուստի նրանց արարքը պետք է համարել ինքնապաշտպանություն։
2024 թվականի դեկտեմբերին աղջիկներից մեկի փաստաբանն ասել էր, որ Խաչատուրյանի դատավարությունը կավարտվի 2025 թվականին։ Խաչատուրյան քույրերի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալները գործով պաշտոնապես տուժող են ճանաչվել։ Եթե նրանց հայրը մեղավոր ճանաչվի, ապա դա ապացույց կլինի, որ քույրերը եղել են ինքնապաշտպանության վիճակում։