Պատռելով նամակը Թորոսյանը պարզապես արջի ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքական
10:17 30/04/2025
Հայաստան

Պատռելով նամակը Թորոսյանը պարզապես արջի ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«ՔՊ-ական Արսեն Թորոսյանի՝ իմպիչմնետի գործընթաց սկսելու առաջարկով նամակը պատռելը, քաղաքական քծնանքի հերթական դրսևորումներից է։ Այս ՔՊ-ականը վերջին շրջանում օճառը ձեռքին «լավ աշխատում է» Նիկոլ Փաշինյանին համար»,-արձագանքելով ՔՊ-ական Արսեն Թորոսյանի կողմից նամակը պատռելուն՝ գրում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա շարունակում է.

«Մեկ ամիս առաջ էլ Հանրայինի եթերում արցախցիների՝ հայրենիք վերադառնալու թեմայով էր կեղտոտ մտքեր շաղ տալիս։ Մի խոսքով՝ նոր չէ, որ պիտի իմանաք, թե իրականում ով կամ ինչ է սույն ՔՊ-ականը։

Բայց խոսքս ոչ թե նրա անձի, այլ արարքի մասին է։ Պատռելով նամակը, ինչպես դա սովորաբար լինում է քծնանքի ցանկացած դրսևորման ժամանակ, Թորոսյանը պարզապես արջի ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև եթե դավաճանների իշխանության նպատակն իմպիչմենտի գործընթացը հենց բնում խեղդելն է, ապա նման արարքով Թորոսյանը պարզապես զրկում է ընդդիմադիր պատգամավորներին այդ առաջարկի հանդեպ թեկուզ աննշան արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու հնարավորությունից։ Ի վերջո, ո՞վ կցանկանա իր անունն Արսեն Թորոսյանի անվան կողքը դրվեր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատռելով նամակը Թորոսյանը պարզապես արջի ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան