Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսկանդարյան. Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղը եղել է Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդելու գործիք
Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը կամ դեպի ԵՄ ուղին որևէ հեռանկար չունի, այն ուղղակի մեդիա պղպջակներ է։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ, Կովկաս ինստւտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա մասնակցում է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի թիմի կողմից կազմակերպված «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար» թեմայով միջազգային կլոր սեղանին։
Նրա գնահատմամաբ, ՀՀ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքն էլ ներքաղաքական, ոչ թե արտաքին քաղաքական գործոն է։
«Եվ դա հասկանում են բոլոր երեք մլն հայ քաղաքագետները։ Եվ դրա մասին խոսելը պարզապես անհեթեթություն է։ Այդպիսի հեռանկար չկա։ Երբ ասում են (ի դեպ, նաև Ռուսաստանում), որ եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ապա դա անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ... դե, իհարկե, երկու մաքսային միություններին միաժամանակ անդամակցելը անհամատեղելի է։ Բայց նման հեռանկար գոյություն չունի», - ընդգծեց նա։
Միաժամանակ քաղաքագետն ասաց, Ռուսաստանը չի կարող վերադառնալ Հորավային Կովկաս այն տեսքով, որ եղել է 2020-2023 թվականներին։
«Ես ի նկատի ունեմ ռազմավարական վերադարձը։ Իհարկե, այնտեղ առևտուր, ենթակառուցվածքներ, մշակութային ազդեցություն... սրանք կան ու կլինենԼ Մեր կողքին մեծ երկիր է։ Բայց Հարավային Կովկասում ռուսական ներկայաության գործիքը մենք էին՝ սիամական երկվորյակներ՝ Ադրբեջանը և Հայաստանը։ Որպեսզի ազդեր Ադրբեջանի վրա պետք էր Հայաստանը, որպեսզի ազդեր Հայաստանի վրա, պետք էր Ադրբեջանը։ Ազդեցության այդ գործիքն էլ Լեռնային Ղարաբաղն էր։ Եվ կարծում եմ, ոչ թե էթնիկ հայ բնակչությունը, որ ապրում էին Լեռնային Ղարաբաղում, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Դրա աջակցությամբ ու նախկինում եղած կոնֆիգուրացիայով Ռուսաստանը պետք էր և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին անվտանգության ոլորտում։ Հիմա Հայաստանն ու Ադրբեջանը նրա կարիքը չունեն անվտանգության ոլորտում։ Ադրբեջանին դա պետք չէ, քանի որ այն արդեն հաղթել է և վերցրել է այն, ինչ իրեն պետք է։ Հայաստանին էլ այն պետք չէ, որովհետև նա արդեն կորցրել է այն, ինչ ուներ», - ընդգծեց Իսկանդարյանը։