Հայաստանում 6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը. Տնտեսագետ
Տնտեսություն
11:24 05/05/2025
Հայաստան

Հայաստանում 6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը. Տնտեսագետ

«2019թ․ սկզբին նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն թոշակի տարբերությունը եղել է 35.600 դրամ (61.100-25.500)։ 2025թ․-ին տարբերությունը կազմել է 39.800 դրամ (75.800-36.000)»,-նման թվային տվյալներ է հրապարակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։

Արդյունքում, ըստ նրա, այսինքն 6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը։

«Հայաստանում նվազագույն թոշակը պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղից ավել»,-նշում է Առաքելյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում 6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը. Տնտեսագետ