Վստահ եմ՝ մեզ հաջողվելու է  հասնել Փաշինյանի սահմանադրական ճանապարհով խաղաղ հեռացմանը. Էդգար Ղազարյան
Քաղաքական
17:55 10/05/2025
Հայաստան

Վստահ եմ՝ մեզ հաջողվելու է հասնել Փաշինյանի սահմանադրական ճանապարհով խաղաղ հեռացմանը. Էդգար Ղազարյան

«Երբ Ազգային ժողովի պատգամավորները չեն նախաձեռնում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթաց (2022 թվականի օգոստոսի 2-ից առկա հնարավորությունից մինչ օրս), ապա Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի պաշտոնում` կորուստներ բերելով մեր պետությանն ու ժողովրդին»,- նշել է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Եթե ցուցաբերվի նման նախաձեռնություն և այն հաջողությամբ չպսակվի, ապա Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում այնպես, ինչպես հիմա, այսինքն ոչինչ չի փոխվի։ Իսկ եթե լինի նախաձեռնություն և դրա դեմ խոսելու փոխարեն բոլորը մեկտեղ իրենց լավագույն ջանքերը, անհրաժեշտության դեպքում դիմեն հասարակության աջակցությանը, ապա, մեծ հավանականությամբ, այն կհաջողի և Նիկոլ Փաշինյանը կվռնդվի վարչապետի պաշտոնից։

Մնում է հասկանալ, թե ինչո՞ւ Ազգային ժողովի պատգամավորները, անգամ նման հանրային արձագանքի պարագայում, ոչ միայն չեն նախաձեռնում այդ գործընթացը, այլև փորձում ներկայացնել բացարձակ անհիմն ու անիմաստ առարկություններ, պատճառաբանություններ և պահանջներ, թիրախավորում և, երբեմն, վիրավորում են այդ պահանջով հանդես եկող քաղաքացիներին, դրանում փորձում փնտրել այլևայլ, գոյություն չունեցող նպատակներ։

Ես առավել քան վստահ եմ, որ մեզ հաջողվելու է սկզբում հաղթահարել իրենց ընդդիմադիր հռչակած, իսկ հետագայում` «քպական» պատգամավորների դիմադրությունը և հասնել ցանկալի նպատակին` Նիկոլ Փաշինյանի սահմանադրական ճանապարհով խաղաղ հեռացմանը»,- գրել է Է.Ղազարյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder