Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արթուն ենք» շարժման համահիմնադիր, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Նրանք ովքեր մտածում են, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ երբեք չեն միանալու, հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ստեղծված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս են եկել և հետագայում նրա դեմ ակտիվ պայքարի մասնակիցներ են դարձել ԱԺ պատգամավորներ Աննա Գրիգորյանը (ներկայում ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր), Թագուհի Թովմասյանը (ներկայում ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր), Արսեն Ջուլֆալակյանը, Սոֆիա Հովսեփյանը, Գոռ Գևորգյանը և Տաթևիկ Հայրապետյանը»։