Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՔՊ-ական իշխանություններն իրենց գրպաններն են բարեկարգում, այլ ոչ թե երկիրը. Արթուր Չախոյան
Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի համակարգմամբ իրականացվող անորակ շինարարության և շինթուլտվությունների կոռուպցիոն սխեմաների մասին բարձրաձայնող հանրային գործիչ Արթուր Չախոյանն ուղիղ եթերում բռնության ենթարկվեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի և վարչական շրջանի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների կողմից, սակայն իրավապահ մարմինները նրան ձերբակալեցին և ավելի խիստ հոդվածող մեղադրանք առաջադրեցին, քան ծեծողներին։ ՔՊ-ական իշխանությունների՝ վերջին շրջանում ավելի հաճախ դրսևորվող նման ջղաձիգ, նյարդային պահվածքի, բռնությունների և հայհոյանքների դիմելու գործելաոճի պատճառների մասին «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց հանրային գործիչ Արթուր Չախոյանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի երրորդ մասը՝ ստորև.
•Էս մարդիկ իրենց թալանն արդեն ոչ մի ձևով չեն կարողանում քողարկել և արդեն գնում են խուլիգանության։ Այսպես է որակվում նրանց արարքը։ Նրանք թալանչի են և ընկնում են ցնցումների մեջ։
•Այդ թալանն այնքան շատ ու ակնհայտ է, որ ժողովրդի աչքերի մեջ չեն կարողանում նայել, բայց խուլիգանություն են անում ու սուտ են խոսում իրենց թալանը և աթոռը պահելու համար։
•Տիգրան Ավինյանը, ունենալով թաղապետին հեռացնելու գործիքակազմ, չհեռացրեց, հակառակը՝ խրախուսեց։ Տվյալ դեպքի վերաբերյալ նրանց հայտարարությունը թե՝ ինչ արել ենք, լավ ենք արել ու. որ պետք լինի՝ էլի կանենք, ու շարունակում են նույն քարոզն անել, էլ խրախուսելն այլ կերպ չի լինում։ էս իշխանությունը բռնությունը խրախուսում է։
•Հրաժարականը տվել է նրա համար, որ հանրային ճնշում է տեղի ունեցել, այսինքը հանրությունն է թաղապետին իր աթոռից շպրտել՝ հանգամանքների բերումով։ Այլապես, եթե հրաժարական տվող էր՝ առաջին իսկ օրը պետք է տար։
•Ակնհայտ է, էս մարդիկ Հայստանի ապագայի մասին չեն մտածում, իրենք մտածում են իրենց գրպանի ապագայի մասին։ Իրենք իրենց գրպաններն են բարեկարգում, այլ ոչ թե երկիրը, հակառակ դեպում արդեն համապատասխան մարդիկ ձերբակալված կլինեին, պատասխանատվություն կկրեին և այդ խնդիրները լուծումներ կստանային, բայց արդեն տեսնում ենք, թե քանի տարի է շարունակվում։
•Բայց եթե իրենց է պետք ձերբակալել անմեղ մարդուն, այդ թվում ինձ, անում են։ Երբ ամբողջ հանրությունը տեսավ, թե ինչ է տեղի ունեցել և թաղապետին ձերբակալելու փոխարեն ինձ են ձերբակալում, այ այդտեղ պետք է, որ օրենքն ի օգուտ իրենց աշխատի, իսկ այնտեղ որտեղ իրենց մարդիկ կոռուպցիայով են զբաղվում, իրենք չեն տեսնում, աչքերը փակ են... Ձե՞ռք եք առնում...
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։