Վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը 70-անց չէ. Երևան ավտոբուս
Հասարակություն
16:34 26/05/2025
Հայաստան

Վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը 70-անց չէ. Երևան ավտոբուս

Ի պատասխան լրատվականներում տեղ գտած այն պնդման, որ մայիսի 16-ին Սեբաստիայի փողոցում վթարված թիվ 23 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի վարորդը 70-ն անց է՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնում է,  որ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը 57 տարեկան է։

«Հորդորում եմ լրատվականների գործընկերներիս չճշտված տեղեկատվություն չտարածել՝ տեղի ունեցած միջադեպը կապելով վարորդի տարիքի հետ»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder