Հայկական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները զուտ պատահական կրակոցներ չեն. Աբրահամյան
Քաղաքական
12:41 29/05/2025
Հայաստան

Հայկական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները զուտ պատահական կրակոցներ չեն. Աբրահամյան

«Արդեն մոտ երկու ամիս է առաջնագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանի կողմից  միտումնավոր և համակարգված խախտումների շարք է արձանագրվում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ վտանգավոր բնույթ ունեն  հատկապես Սյունիքի մարզի երկու բնակավայրի՝ Խոզանավարի և Խնածախի  ուղղությամբ կրակոցները։ Ըստ նրա, հավանաբար պայմանավորված է նրանով, որ բավականին մոտ են առաջնագծին, Ադրբեջանի համար հեշտ թիրախ են։

«Այն, ինչ դրսևորվում է առաջնածում  10 տարի, 5 տարի առաջ, այսօր, դրանում կա շատ  ընդգծված քաղաքական էլեմենտ։ Սրանք զուտ պատահական կրակոցներ չեն։ Պատահական չեն, որ կրակոցները սկզբում լինում են անկանոն, հետո՝ մարտական դիրքերի, այնուհետև բնակավայրերի ուղղությամբ։ Նշանառության տակ են վերցված կոնկրետ առանձնատներ։

Ադրբեջանը սրան զուգահեռ ագրեսիվ խոսում է  «Արևմտյան Ադրբեջանի» մասին։

Ադրբեջանը երկու նպատակի է ծառայեցնում՝  օգտագործել այս հանգամանքը, որպեսզի բանակցային գործընթացում  իր համար առաջնային թեմաներում ստանա զիջում, երկրորդ՝ Ադրբեջանն արդեն տեսել է, որ իր ցանկությունները, որոնք կարող էին 10-15 տարի առաջ ցանկություն համարվել,  որոշակի փոլում դարձել է իրականություն»,- ասաց Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայկական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները զուտ պատահական կրակոցներ չեն. Աբրահամյան