Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կոկորդիլոսը հարձակվել է տան խոհանոցում գտնվող հղի կնոջ վրա և քրոջ աչքի առաջ քարշ տվել գետ
Հղի ինդոնեզուհին վիրավորվել է կոկորդիլոսի հարձակման ժամանակ և ողջ չի մնացել։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
28-ամյա Մունիրան իր տան խոհանոցում է եղել, երբ զգացել է, թե իինչպես է կենդանին կծել իր ոտքը։ Նրա քույրը լսել է հղի կնոջ ճիչերը և շտապել է ինչ-որ բան բերել, որը կօգնի կոկորդիլոսից ազատել իր հարազատին, բայց երբ կինը վերադարձել է, սողունն արդեն Մունիրային քարշ էր տվել տնից։
Ինդոնեզացի կնոջը ավելի ուշ գտել են ջրի մեջ, սակայն նրան փրկել չեն կարողացել։ Ըստ իշխանությունների՝ նա հղիության ութերորդ ամսում է եղել և ուժ չի ունեցել պաշտպանվելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել անձրևի պատճառով Մամբուլու գետի ափերից դուրս գալուց անմիջապես հետո: Այս երևույթից տուժել էր նաև գետնատունը, որտեղ ապրում էր Մունիրան։ Տեղի իշխանությունները ենթադրում են, որ սողուններն օգտվել են ստեղծված իրավիճակից՝ մարդկանց մոտենալու համար։
Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին զգոն լինել գետերի և ջրամբարների մոտ, որտեղ վերջերս ջրհեղեղներ են տեղի ունեցել: