Եվրոպայի առաջնությունում մենք մեզ գնահատում ենք գերգերազանց. Հակոբ Սերոբյան
Սպորտ
13:41 03/06/2025
Հայաստան

Եվրոպայի առաջնությունում մենք մեզ գնահատում ենք գերգերազանց. Հակոբ Սերոբյան

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում  Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալներ: Լրագրողնրի հետ հանդիպմանը Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասաց, որ իրենք իրենց գնահատում են գերգերազանց։

«Սպասելիքներից ավելի բարձր եղավ։ Ցանկացած մրցումների գնում ենք մեդալների։ Երկու մեդալի ակնկալիքով էինք գնում, ունեցանք չորս։ Մրցակցությունը շատ բարդ էր»,-ասաց նա։ 

Նրա գնահատմամբ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արել է առավելագույնը, անհնարինը. «Նա կատարեց իդեալական։ Ես զարամացել եմ։ Մենք ենք պատրաստել, բայց զարմացել ենք։

Մենք չենք բարձրաձայնել, բայց ծնկի խնդիր ունի Արթուր։ Եզրափակիչից առաջ չէր կարողանում կանգնել ոտքի վրա։ Պետք էր կամքի ուժ, փորձ, մեկ էլ իսկական հայ լինելը»,- ասաց Հ.Սերոբյանը։

Խոսելով ԵԱ-ի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանի, ԵԱ-ի արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանի մասին, նա նշեց, որ նրանք արել են այն, ինչ կարող էին անել, իրենք պատրաստ էին։

Սերոբյանը խոսելով ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանի մասին, ասաց. «Փառք Աստծո, հազիվ մեդալ եղավ, միշտ չորրորդ տեղն էր գրավում։ Իմ համար Արթուրը հաղթեց»։

«Բոլորն արել են մաքսիմալը, ես շատ հոգ եմ, ուրախ եմ արդյունքների համար։ Եվրոպայի առաջնությունում  սա ամենաբարձր արդյունք է։  Երկու ոսկի չի եղել։  Դրանից առավել Աստծուց էլ ի՞նչ ուզենք»,- ասաց Հ.Սերոբյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպայի առաջնությունում մենք մեզ գնահատում ենք գերգերազանց. Հակոբ Սերոբյան