Եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան սրբազաններ, որոնք Վեհափառին դեմ են. Արշակ Սրբազան
Հասարակություն
00:30 11/06/2025
Հայաստան

Եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան սրբազաններ, որոնք Վեհափառին դեմ են. Արշակ Սրբազան

«Եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան սրբազաններ, որոնք Վեհափառին դեմ են»,-«Զվարթնոց» օդանավակայանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Հարցին՝ ամբոխի միջոցով հնարավոր կլինի՞ հեռացնել Կաթողիկոսին, Արշակ Սրբազանն ասա. «Բռնի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց, կարծում եմ, մենք ապրում ենք քաղաքակիրթ երկրում»։   

Սրբազանը նաև նշեց. «Մարդիկ լինում են երեք տեսակ, առաջինը`ասում են ճիշտ, երկրորդը` ասում են սուտ, և երրորդը` ինչ ուզում են, ասում են»։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի  կոչով բազմաթիվ քաղաքացիներ գալիս են օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ով հունիսի 9-ին մեկօրյա այցով մեկնել էր ԱՄԷ։  

Հիշեցնենք, որ հունիսի 10-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ․

Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder