Իսրայելը ծանր գին կվճարի. Իրանի վրա 200 կործանիչ է ուղարկվել, գործի են դրվել ԱԹՍ-ներ
Քաղաքական
12:12 13/06/2025
Տարածաշրջան

Իսրայելը ծանր գին կվճարի. Իրանի վրա 200 կործանիչ է ուղարկվել, գործի են դրվել ԱԹՍ-ներ

Իրանի Զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հաստատել է Իսրայելի կողմից Իրանի տարածքին, այդ թվում՝ բնակելի շենքերին հասցված հարվածները և ասել, որ Իսլամական Հանրապետության պատասխանը հարձակումներին կլինի կոշտ։

Իրանական «Իռնա» գործակալության փոխանցմամբ,  նա հայտարարել է,  որ Իսրայելի ռեժիմի կողմից գիշերային հարվածներն իրականացվել են ԱՄՆ աջակցությամբ, դրանք  կստանան խիստ պատասխան։
CNN-իփոխանցմամբ, Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ Իրանի վրա շարունակվող հարվածների ժամանակ օգտագործվել է 200 կործանիչ։

«Իրանում հարվածներ են հասցվել ավելի քան 100 թիրախի»,- ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը։

Նրա խոսքով, արդեն արձակվել է ավելի քան 330 տարբեր զինամթերք։

Դեֆրինն ասել է, որ Իսրայելի հարվածները «ճշգրիտ և սինխրոնիզացված գործողության մաս են կազմել», Իսրայելը շարունակում է հարվածել ռազմական և միջուկային ծրագրի թիրախներին Իրանի տարբեր հատվածներում։

Նա նաև նշել է, որ Իրանի կողմից պատասխան գործողություններ են ընթանում։ Իրանն ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։

«Սպառնալիքները կասեցնելու համար օդային պաշտպանության բոլոր համակարգերը գործել են։ Սա բոլորովին այլ իրադարձություն է, քան մենք մինչ այժմ տեսել ենք, և մեզ դժվար ժամանակներ են սպասվում», - ասել է Դեֆրինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder