Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանության դավաճանшկան քաղաքականության պատճառով չունենք Արցախ, բնականաբար, մեր եկեղեցին իրավունք ունի, պարտավոր է այդ մասին խոսել. Վարդան Պողոսյան
«Պետություն-եկեղեցի հարաբերությունները երբեք ակտուալ չեն եղել առնվազն մինչև 2018 թվականը, որովհետև Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո միշտ եղել են հարգալից, գործընկերական փոխհարաբերություններ հայոց պետականության և մեր ազգային եկեղեցու միջև»,- «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկմանն ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Նա մեջբերեց ՀՀ գործող Սահմանադրության 18-րդ հոդվածը՝ նշելով, որ հստակորեն ամրագրում է Հայ Առաքելական եկեղեցու բառացիկ կարգավիճակը՝ միաժամանակ ընդգծելով, որ կրոնական կազմակերպությունները և պետությունը միմյանցից անջատ են, ամրագրված է աշխարհիկ պետության սկզբունքը, հստակ սահմանված է, որ Հայաստանը որպես պետություն, հանրային իշխանություն, ճանաչում է կրոնական բոլոր կազմակերպությունների ինքնավարությունը։
«Հայաստանի պաշտոնատար անձինք, վարչապետի պաշտոնը զբաղնող անձի շուրթերով, իրականում ուղղակիորեն միջամտում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարության ամենակարևոր մի գործոնին, որը հենց նվիրապետությունն է, այսինքն, այն եկեղեցական պաշտոնների աստիճաններին, որոնք բացառապես ազգային եկեղեցու իրավասության ներքո են գտնում։ Ակնհայտ է, որ պետությունը միջատում է եկեղեցու ներքին գործերին, որի իրավունքն ինքը չունի Սահմանադրությամբ, օրենքով»,- ասաց Վ.Պողոսյանը։
Ըստ սահմանադրագետի, եթե մեր ազգային ինքնության բաղկացուցիչ մասը եղել է արցախահայությունը, Արցախի եկեղեցին, և Հայաստանի իշխանությունների դավաճանական, ապաշնորհ քաղաքականության պատճառով մենք հիմա չունենք Արցախ, արցախահայությունը փախստականի կարգավիճակում է հայտնվել, ապա, բնականաբար, մեր եկեղեցին առաջին հերթին իրավունք ունի, պարտավոր է այդ մասին խոսել. «Դա չի կարող դիտվել պետություն- եկեղեցի անջատ լինելու սկզբունքի խախտում»։