Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում պետք է ստանա մի փաստաթուղթ, որի վերնագրում լինի խաղաղություն բառը. Ա. Վանեցյան
Քաղաքական
17:50 18/06/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում պետք է ստանա մի փաստաթուղթ, որի վերնագրում լինի խաղաղություն բառը. Ա. Վանեցյան

«Նիկոլ Փաշինյանի  Էրդողանի հետ հանդիպումից, ցավոք սրտի, ոչ մի լավ բան չենք կարող սպասել, որովհետև այս մարդիկ, իշխանության ղեկին գտնվող անձը որևէ անգամ չի արել հայանապաստ որևէ քայլ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ,  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը միայն մի տարբերակ ունի 2026-ին քաղաքացիներից քվեներ խնդրելու համար։

«Նա պետք է ստանա մի փաստաթուղթ, որի վերնագրում լինի խաղաղություն բառը, դա ձեռքին գալու է Հայաստան, ասի՝ ժողովուրդ, ինձ քվե տվեք, որ ես գնամ խաղաղության պայմանագիրը կնքեմ։ Այլ տարբերակ ու այլ առաջարկ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չունի մեր հանրությանը ներկայացնելու։ Դա է լինելու։ Ես գտնում եմ, որ սա պայմանավորված այց է Թուրքիա, որի  ընթացքում կլինեն, ցավոք սրտի, ոչ հայանպաստ լուծումներ»,-ասաց Ա. Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder