Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերաքննիչ դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատարանի որոշումը թողեց անփոփոխ. Նա կազատազրկվի հինգ ու կես տարի
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանում 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով որոշումը։
Դատարանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց անփոփոխ։ Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ հարությունյանին մեղավոր էր ճանաչել ու դատապարտել 5 տարի 6 ամիս ազատազրկման։
«Շնորհակալություն, պատվարժան դատարան»,-հայտարարեց զոհված տղաներից մեկի հարազատն ու որդեկորույս ծնողները նախ ծափահարեցին։
«Աստված օրհնի Ձեր երեխաներին, այն մարդկանց, որոնք ունեն այնքան համարձակություն և չեն մասնակցում սրբապղծությանը»,-հայտարարեցին ծնողները։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։
Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։


