Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են այն քաղաքականության, որով թիրախավորվում են մեր ազգային արժեքները. Արցախի ԱԺ նախագահ
«Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են այն համակարգված քաղաքականության, որով թիրախավորվում են մեր ազգային արժեքները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում ձեռք բերված փառապանծ հաղթանակները»,- նշված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի հայտարարության մեջ։
«Վերջին օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները, որոնք մեծ մտահոգություն են առաջացնում յուրաքանչուր հայի մոտ, ով առաջնորդվում է ազգային գաղափարներով և իր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ պատասխանատվության զգացումով։
Սամվել Կարապետյանը մշտապես եղել է Արցախի կողքին՝ թե՛ պատերազմական օրերին, թե՛ պետականաշինության դժվարին փուլերում՝ կիսելով արցախցիների հոգսերը, կանգնելով մեր ժողովրդի կողքին։ Արցախի յուրաքանչյուր բնակիչ անձամբ է զգացել մեծ բարերարի հոգատարությունն ու հպարտացել նրա հայրենանվեր գործունեությամբ։
Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են այն համակարգված քաղաքականության, որով թիրախավորվում են մեր ազգային արժեքները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում ձեռք բերված փառապանծ հաղթանակները։
Անընդունելի եմ համարում ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։ Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին, ուժ և համբերություն մաղթելով նրանց՝ խորապես հավատալով, որ ի վերջո կհաղթի արդարությունն ու ճշմարտությունը։
Առաջ Աստված»,- նշված է հայտարարությունում։