Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պարեկային ծառայության գլխավոր վարչության դռներն ու դարպասները փակել են պատգամավորի առաջ
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության գլխավոր վարչության դիմաց։ Վերջինս ցանկանում է տեղեկանալ, թե ինչու բաց չեն թողնում երկու օր առաջ պարեկային ծառայության տուգանային հրապարակ տեղափոխված Սահմվել Կարապետյանի հարազատների մեքենաները։
Պարեկային ծառայության դռները և դարպասները փակ են և չեն արձագանքում պատգամավորի և իր մեքենաների հետևից եկած քաղաքացիներին։
Քաղաքացին զանգահարեց նաև ՀՀ ՄԻՊ գրասենյակ, հայտնելով, որ իր իրավունքները ոտնահարվում են, մեքենան տարել են տուգանային հրապարակ և դռները չեն բացում, որպեսզի պարզաբանում տան մեքենաների ճակատագրի վերաբերյալ։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը զանգահարում է Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին, որը չի պատասխանում հեռախոսազանգերին։
«Երևի Նիկոլ Փաշինյանը հերթական SMS-ն է ուղարկել, որ Պարեկային ծառայության դռները չբացեն»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Պարեկային ծառայության գլխավոր վարչության դռները փակ են նաև պարեկների ծառայողական մեքենաների համար, որոնք մոտենում են դարպասին, և այն չբացվելուց հետո մի քանի րոպեից հեռանում են։