Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը ԱՄՆ-ին սպառնում է ծանր հետևանքներով՝ ի պատասխան իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների
Իրանի զինված ուժերը խոստացել են ԱՄՆ-ի համար ծանր հետևանքներով գործողություններ իրականացնել՝ ի պատասխան իր միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածների։ Այդ մասին հայտարարել են Իրանի զինված ուժերը համակարգող Խաթամ ալ-Անբիայի շտաբը։
«Ի պատասխան այս հանցագործության՝ դուք ձեզ համար ծանր հետևանքների կհանդիպեք՝ հզոր և նպատակային գործողություններով, որոնք դուրս են ձեր երևակայությունից և կստիպեն ձեզ զղջալ»,-հայտարարությունից մեջբերում է IRNA գործակալությունը:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը պատերազմի մեջ է մտել Իրանի հետ։
«ՌԻԱ նովոստի»-ն հիշեցնում է, որ հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նպատակ ուներ ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու Իրանի միջուկային ծրագիրը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թեհրանը պետք է համաձայնի «վերջացնել այս պատերազմը», այլապես Իրանը կկանգնի շատ ավելի լուրջ հետևանքների առաջ։ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսն էլ հարձակումներից հետո, որոնք Իրանը բարբարոսություն ու հանցագործ է անվանել, ասել է, որ ԱՄՆ-ը չի պատերազմում Իսլամական Հանրապետության հետ։