Դուք բոլշևիկների պես ցանկանում եք մասնավոր սեփականությունը ԽԼԵԼ. Մարուքյանը՝ ՀԷՑ-ի պետականացման մասին
Քաղաքական
12:45 24/06/2025
Հայաստան

Դուք բոլշևիկների պես ցանկանում եք մասնավոր սեփականությունը ԽԼԵԼ. Մարուքյանը՝ ՀԷՑ-ի պետականացման մասին

«Իշխանությունը Սամվել Կարապետյանի սեփականությունը խլելու գործընթացը բնութագրելու համար մի գեղեցիկ բառակապակցություն է հորինել՝ «ՀԷՑ-ի պետականացում» ու դա մատուցվում է այնպես, թե իբր մի լավ ու մեծ գործ են անում պետության համար»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա նշում է.

«Ուրեմն, իմացեք՝ խոսքը գնում է քաղաքական հետապնդման ենթարկվող մարդու սեփականությունը խլելու մասին: Չփորձեք որևէ կերպ լեգիտիմացնել այդ գործընթացները։ Մինչ օրս ինչ էլ որ խլել եք ապօրինի գործընթացներով՝ փոխանցել եք այլ մասնավորի, ձեզ լոյալ մասնավորի, և հասել սեփականության վերաբաշխման:

Դուք բոլշևիկների պես ցանկանում եք մասնավոր սեփականությունը ԽԼԵԼ, այլ բառ այստեղ կիրառելի չէ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder