Սպասում էի Ծառուկյանին. Մախաչև
Աշխարհում
08:49 26/06/2025
Աշխարհ

Սպասում էի Ծառուկյանին. Մախաչև

Խառը մենամարտիկների ռուս մարզիկ և UFC-ի նախկին թեթևքաշային չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է քաշային կարգը փոխելու որոշման պատճառների մասին։

«Սա լավագույն պահն է։ Ես սպասում էի Ծառուկյանին, ով մեկը մյուսի հետևից հաղթում էր։ Մարդիկ սպասում էին այս մենամարտին, բայց նա հրաժարվեց։ Ես այլևս հետաքրքիր մենամարտեր չեմ տեսնում թեթևքաշային կարգում», - sport.ru-ի հաղորդմամբ, ասել է Իսլամ Մախաչևը, ում խոսքերն է մեջբերել MMAJunkie-ն։

Արման Ծառուկյանը հունվարին մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպասում էի Ծառուկյանին. Մախաչև