Հիմա Միքայել Սրբազանը և փաստաբաների խումբը մեկնում է քննչական կոմիտե
Իրավունք
15:37 27/06/2025
Հայաստան

Հիմա Միքայել Սրբազանը և փաստաբաների խումբը մեկնում է քննչական կոմիտե

«Այսօր նախատեսված էր քահանաների ժողով Մայր աթոռում, համակարգողը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր։ Ժողովը նախատեսված էր ավելի քան մեկ ամիս առաջ»,-ներկայացնելով այսօր Մայր աթոռում կատարվածը՝ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Միքայել Սրբազանաին ձերբակալելու համար Մայր Աթոռ եկած ԱԱԾ աշխատակիցներին առաջարկել են սպասել ժողովի ավարտին, որից հետո Միքայել Սրբազանը կներկայանա ՔԿ, սակայն ԱԱԾ աշխատակիցները չեն համաձայնվել։

«Միքայել սրբազանը համաձայնվել է քննչական կոմիտե ներկայանալ նույնիսկ այդ անհամաձայնության պայմաններում։ Սակայն ինչպես ականատես եղաք, այստեղ ոստիկանների, ուժայինների մեծ հոսք է եղել, ինչն առաջացրել է ինչպես հոգևորականների, այնպես էլ քաղաքացիների վրդովմունքը։ Տեղի ունեցավ այն, ինչ եղավ։ Լավ է, որ բախումներ չեղան, չունեցանք բացասական հետևանքներ։  Նույնիսկ սրբազանը մեքենային էր հասել՝ նստելու, չստացվեց, ի վերջո ոստիկանական ու ԱԱԾ ուժերը նահանջեցին։ Հիմա մենք ինքներս մեկնում ենք ՔԿ՝ ներկայանալու ու քրեադատավարական գործողություններին մասնակցելու»,-ասաց Արա Զոհրաբյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հիմա Միքայել Սրբազանը և փաստաբաների խումբը մեկնում է քննչական կոմիտե