Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Միքայել սրբազանը Արցախ է հանձնե՞լ, 5000 երեխու գլուխ է կերե՞լ, որ տանում եք»
«Ժողովուրդ ջան, Միքայել սրբազանը Արցախ է հանձնե՞լ, 5000 երեխու գլուխ է կերե՞լ, որ տանում եք։ Ինչու եք տանում, ճշմարտությունն ասելու համար եք տանում»,- Մայր Աթոռում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ԱԱԾ-ականներից կոմից տանելու ընթացքում գոռում են քահանաները։
«Սրբազան, մի գնա»՝ հոգևորականները, Մայր Աթոռում հավաքված քաղաքացիները կանգնել են դռների մոտ ու թույլ չեն տալիս, որ իրավապահները տանեն Միքայել Սրբազանին։
Նրանք դիմում են ԱԱԾ-ականներին՝ «Կանգնեք, հրաժարական տվեք, ասեք չենք համաձայնվում», «Ամոթ է ձեզ, տղերք»։
«1000 տարվա մեջ նման բան չի եղել։ Ինչքան դավաճան եք, որ ձեր ազգին սենց եք անում»։
Հավաքվածները վանկարկում են՝ «Ամոթ, ամոթ»։ Անընդհատ քաշքշոց է տեղի ունենում հավաքվածների, ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների միջև։