Միքայել սրբազանին առաջադրված ենթադրյալ հանցանքը միջին ծանրության է, նման դեպքերով նույնիսկ մեկ ոստիկան հնարավոր է չի գալիս բերման ենթարկելու որևէ անձի. Վարդևանյան
Իրավունք
15:32 27/06/2025
Հայաստան

Միքայել սրբազանին առաջադրված ենթադրյալ հանցանքը միջին ծանրության է, նման դեպքերով նույնիսկ մեկ ոստիկան հնարավոր է չի գալիս բերման ենթարկելու որևէ անձի. Վարդևանյան

«Հաղորդագրություններին ծանոթանալով որքան հասկացել եմ, որ խոսքը գնում է ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին»,- Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առաջադրված մեղադրանքին։

Նա նշեց, որ միջին ծանրության հանցանքի դեպքերով նույնիսկ մեկ ոստիկան հնարավոր է չի գալիս բերման ենթարկելու որևէ անձի.

«Տվյալ դեպքում ականատես եղանք նրան, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր իրավապահների, որոնք պետք է  հարկադրանքի միջոց գործադրեն ենթադրալ միջին ծանրության հանցանքի հետ կապված»։

Վարդևանյանը նշեց, թե ինչի մասին է ենթադրյալ հանցանքը.«Ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է։ Համարենք խոսքի ազատությունը լինում է  ցնցող, սուր , Եվրոպական դատարանի նախադեպային ողջ իրավունքը մեզ հուշում է, որ դա թույլատրելի է։ Այսինքն՝ այստեղ մի ընտրություն կա, եթե ընտրում ես ժողովրդավարական ճանապարհը, ապա խոսքի ազատությունն ամենակարևոր արժենք է, եթե ընտրում ես բռնապետության ճանապարհը, ապա եթե խոսքի ազատությունն իրականացնում ես սուր ձևով, ապա պետք է երևի ականատես լինենք հազարավոր իրավապահների, այն էլ՝ վեհարանում, այն էլ երբ տվյալ դեպքում խոսում ենք Սրբազան հոր մասին»։

«Սա իսկապես աբսուրդ է, որ մենք կարող ենք պատկերացնել, որ մենք ունենք պարտականություն Մայր Աթոռին, Սրբազան հորը, Վեհափառ Հայրապետին պաշտպանելու։ Սա իրավական որևէ տրամաբանություն չունի»,- ասաց փաստաբանը։

Վարդևանյանը նշեց, որ միջին ծանրության հանցանքի պարագայում հնարավոր է լինի տուգանք, հնարավոր է լինի այլ պատիժ։ 

«Միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար, որի համար որպես պատիժ կարող է լինել տուգանքը, նման ինտենսիվ հարկադրանքի միջոց, թաքնվելու մասին խոսակցություն և այլն, իրավական իմաստով չեմ պատկերացնում»,- ասաց փաստաբանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել սրբազանին առաջադրված ենթադրյալ հանցանքը միջին ծանրության է, նման դեպքերով նույնիսկ մեկ ոստիկան հնարավոր է չի գալիս բերման ենթարկելու որևէ անձի. Վարդևանյան