Նկարում պատկերված մարդիկ էսօր մեզ են պաշտպանում. Գեղամյան
Քաղաքական
12:08 27/06/2025
Հայաստան

Նկարում պատկերված մարդիկ էսօր մեզ են պաշտպանում. Գեղամյան

Թյուրքագետ, պատմաբան Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով այս պահին Մայր աթոռում կատարվող իրադարձություններին, գրում է.

«Երկար վերլուծելու կարիք չկա։
Բավական է նայել, թե ոնց են Հայաստանի դե-ֆակտո ղեկավարները «պայքարում» մեր երկիրը գրաված, մեր հայրերին ու որդիներին գլխատած, հայ ռազմագերիներին ամեն օր խոշտանգողների դեմ, և թե ոնց են ճնշում բոլոր նրանց, ովքեր անհամաձայն են, ովքեր պայքարել, պայքարում ու պայքարելու են թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ՝ եկեղեցի, նախագահներ, գեներալներ, հասարակ մարդիկ։ Կապ չունի։
«Զարմանալիորեն», վերջիններին թշնամի են համարում նաև Թուրքիան ու Ադրբեջանը։

Նկարում պատկերված մարդիկ էսօր մեզ են պաշտպանում։
Բայց մենք դա չենք հասկանում։

Ներողություն եմ խնդրում բոլորից, ով նեղվում է սա կարդալով։ Բայց մեզ բոլորիս սպասվում է ամենավատ սցենարը։ Ամենավատ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նկարում պատկերված մարդիկ էսօր մեզ են պաշտպանում. Գեղամյան