Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միքայել սրբազանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ. ՔԿ
Այսօր վաղ առավոտից խուզարկություն է կատարվում ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդարանում։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Panorama.am-ին հայտնեց, որ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։
«Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,- ասաց Կ. Ավդալյանը։
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Գլխավոր դատախազությունից Panorama.am-ին հայտնել էին. «2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»։