Միքայել Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներկա գտնվել Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը
Իրավունք
10:02 27/06/2025
Հայաստան

Միքայել Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներկա գտնվել Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը

«ԱԱԾ -ն այսօր կոպտորեն խախտելով ՀՀ քրեական դատավարության կանոնները՝ ինձ թույլ չտվեց ներկա գտնվել Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը, այն պարագայում, երբ ես հայտարարեցի, որ հանդիսանում եմ Սրբազանի պաշտպանը»,- հայտնում է  փաստաբան Թամարա Յայլոյանը։

«Ինչու խուսափեցին իմ ներկայությունից, եթե Սրբազանը Գյումրիում լիներ մի՞թե նրա ներկայությամբ չպետք է անցկացվել խուզարկություննը»,- գրում է փաստաբանը։

Սպուտնիկ Արմենիային Թամարա Յայլոյանը հայտնել է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներկա գտնվել Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը