Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան
Քաղաքական
18:25 28/06/2025
Հայաստան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որին «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Մասիս Մելքոնյանը կալանավորեց 2 ամսով, տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռկ-ն։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:

Փաստաբաները հայտարարել են, որ մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները: Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder