Նեթանյահուն Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի
Քաղաքական
09:28 08/07/2025
Աշխարհ

Նեթանյահուն Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրման մասին։

«Ես ուզում եմ ձեզ փոխանցել Նոբելյան կոմիտեին ուղարկված նամակը։ Այն ձեզ առաջադրում է խաղաղության մրցանակի։ Դուք արժանի եք դրան և պետք է ստանաք այն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա Սպիտակ տանը Ամերիկայի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ։

Նեթանյահուն հավելել է, որ բարձր է գնահատում Թրամփի ջանքերը՝ ուղղված «աշխարհում և հատկապես Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության հասնելուն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նեթանյահուն Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի