Պեսկով. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր Աբու Դաբիում տեղի ունեցող ուղիղ երկխոսությունը
Քաղաքական
14:11 10/07/2025
Աշխարհ

Պեսկով. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր Աբու Դաբիում տեղի ունեցող ուղիղ երկխոսությունը

Ռուսաստանն աջակցում է ԱՄԷ-ում տեղի ունեցող բարձր մակարդակի հայ-ադրբեջանական առանց միջնորդների բանակցություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք, անշուշտ, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը։ Մենք տարբեր մակարդակներում բազմիցս ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը։ Հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է դառնալու շատ կարևոր գործոն, որը կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն կհաղորդի տարածաշրջանին։ Մենք լիովին աջակցում ենք այս գործընթացին», - ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Աբու Դաբիում տեղի են ունենում բանակցություններ Փաշինյանի և Ալիևի միջև: Մինչև առանձնազրույցը, կողմերը հանդիպում են ունեցել ընդլայնված կազմով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պեսկով. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր Աբու Դաբիում տեղի ունեցող ուղիղ երկխոսությունը