Հայրը թիկունքից գնդակահարել է Թենիսի միջազգային ֆեդերացիայի վարկանշային աղյուսակի 113-րդ ռակետ դստերը
Համացանց
14:06 11/07/2025
Աշխարհ

Հայրը թիկունքից գնդակահարել է Թենիսի միջազգային ֆեդերացիայի վարկանշային աղյուսակի 113-րդ ռակետ դստերը

Հնդիկ թենիսիստուհի Ռադհիկա Յադավը սպանվել է հոր կողմից, երբ նա նախաճաշ էր պատրաստում։ Լուրը հաղորդում է Times of India-ն։

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը հինգ անգամ կրակել է դստեր մեջքին։ Երեք փամփուշտ դիպել է մարմնին, ինչը մահացու վնասվածքներ է պատճառել աղջկան։

Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ ընտանիքում լարվածություն է եղել իր հայրենի քաղաքի բնակիչների կողմից դստեր եկամուտների վերաբերյալ ծաղրի պատճառով։ Հարևանները ծաղրել են, որ տղամարդը ապրել է դստեր փողերով և փառքով։ Սա էլ հրահրել է սպանությունը։

Յադավի հորեղբայրը, որը ապրում է նույն տան առաջին հարկում, լսել է կրակոցները և վազել վերև։

2024 թվականի նոյեմբերին Յադավը իր լավագույն դիրքն է գրավել Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) վարկանիշային աղյուսակում՝ զբաղեցնելով 113-րդ տեղը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայրը թիկունքից գնդակահարել է Թենիսի միջազգային ֆեդերացիայի վարկանշային աղյուսակի 113-րդ ռակետ դստերը