Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու կինը հայտնի սկանդալից հետո շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ Այս անգամ քննարկումների կիզակետում են հայտնվել Մեծ Բրիտանիա այցի ընթացքում։
Տարածված տեսանյութում երևում է, որ զույգը զբոսնում է Վինձորի ամրոցի մոտ՝ Քեյթ Միդլթոնի, արքայազն Ուիլյամի, թագավոր Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի հետ միասին։ Բրիջիթը արագացնում է քայլերը՝ առաջ անցնելով։ Մակրոնը փորձում է բռնել նրա ձեռքը, բայց չի կարողանում, քանի որ կինը մի կողմ է քաշվում ու ամուսնու ձեռքը թողնում օդում։
Ֆրանսիայի նախագահի պետական այցը Մեծ Բրիտանիա եռօրյա է։ Երեքշաբթի օրը, երբ նախագահական ինքնաթիռը ժամանել էր Նորթհոլթի ռազմաբազա, Բրիջիթը կրկինչէր բռնել Մակրոնի մեկնած ձեռքը և օդանավից իջել էր աստիճանաբանդակից բռնած։