Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատի ղեկավարի պաշտոնակատար
Քաղաքական
17:42 15/07/2025
Հայաստան

Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատի ղեկավարի պաշտոնակատար

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.3-րդ մասին համապատասխան` Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ։ 

Նշենք, որ հուլիսի 11-ի կառավարության որոշմամբ, Մեխակյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ  մայիսի 15-ին Դիանա Գասպարյանը հայտնել էր Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder