Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարցին՝ արդյոք Հայաստանը ուզում է դառնալ ԵՄ անդամ, պատասխանել եմ՝ այո. Փաշինյան
«Մեզ հարց է հնչել և հնչում՝ արդյոք ընդունված օրենքը նշանակում է, որ Հայաստանը ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ։ Իմ պատասխանը եղել է այո՝ Հայաստանն ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իրենք և եվրոպացի գործընկերներն արձանագրել են՝ որևէ երկրի Եվրոպական միության անդամ դառնալը պարզ պրոցես չէ, երկիրը պետք է համապատասխանի Եվրոպական միության չափանիշներին։
Փաշինյանի խոսքով, իրենց գործընկերների նաև ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ եվրոպական երկրների դեսպանատներում շատ մեծ հերթեր են, ու մեր քաղաքացիները մեծ դժվարությունների են հանդիպում։ Ըստ նրա, հոսքը դեպի ԵՄ շատացել է։
Նա կարծում է, որ 20 տարի հետո Հայաստանը կլինի ԵՄ անդամ։
Նա նաև հայտարարեց, որ ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան թե կապասառեցնենք անդամակցությունը։
Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի և Հայաստանի հաբերությունները գտնվում են տրանֆորմացիայի փուլում։
«Իմ գնահատմամբ՝ մեր և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն լինի այնպիսին, ինչպես եղել են նախկինում, բայց դա չի նշանակում, որ մեր և ՌԴ հարաբերությունները պետք է լինեն վատ։ Ոչ, կարծում եմ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի լավ, քան նախկինում ունեցել ենք»,- ասաց նա։
Հարցին՝ ձեր իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ՌԴ մեղադրում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, ռուսական հեռուսալիքները շարունակում են հեռարձակել, արդյո՞ք պետք է ռուսական ալիքները փակվեն, Փաշինյանն ասաց. «Իմ դիրքորոշումը հհտևյալն է. ուզում ենք Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։ Ես շատ հարգալից, բաց, թափանցիկ, ազնիվ, անկեղծ հարաբերություններ ունեմ Վլադիմիր Պուտինի հետ, բաց, թափանցիկ, անկեղծ հարաբերություններ ունեմ ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Միշուստինի հետ։
Այո, ռուսական որոշ հեռուաալիքները բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց, իմ ասած նկատառումներով, չէի ցանկանա մենք ստիպված այդ որոշումը կայացնենք»։